«Եղբայրս Վարդենիսից քաղաք էր եկել մեզ այցելության, այստեղ մենք երկու քույրիներով ենք մնում: Հորեղբայրս էր Մոսկվայից եկել Հայաստան, ժամակավոր ապրում էր Սարի թաղում, տուն գնալու ճանապարհին դեպքը պատահել է: Երեկ երեկոյան աչքն ամբողջությամբ հեռացրել են: Մեզ ոչինչ պետք չէ, մեզ միայն մեր եղբոր աչքն է պետք, որը էլ չկա »: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց աչքը կորցրած Սայաթ Հարութունյանի քույրը` Սվետլանա Հարութունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած թեժ բախումների հետևանքով ծանր վնասվածք է ստացել Վարդենիսի 17-ամյա բնակիչ Սայաթ Հարությունյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան