
Gofudme.com կայքը նախաձեռնել է դրամահավաք, որը նպատակ ունի օգնել Արցախի ազատամարտի հերոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին: Կայքից տեղեկանում ենք, որ արդեն իսկ դրամահավաքին միացել է 460 մարդ, սակայն թիվը մշտապես փոխվում է, իսկ գումարն արդեն հատել է 18 հազար դոլարի սահմանը:
Կայքում նաև տեսանյութ է հրապարակված Խանդոյանի մասին և փոքրիկ պատմություն: Մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ողջ ազգով պետք է պաշտպանենք Արայիկին,և նրա ընկերներին, որ նրանց գլխից մազ չպակասի։ Եվ դրանով միգուցե մենք մեր շնորհակալությունը հայտնենք Ռիմա մայրիկին,ազգին այդպիսի հերոսներ պարգեվելու համար։ Ռիմա մայրիկ՝ ամեն ինչ լավ է լինելու,քո տեսած չարչարանքները հաղթահարել ես, սա էլ ես հաղթահարելու։Առողջություն քեզ,սիրելի մայրիկ…»: