Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել, նա դատարանում նշել է, որ ինքը քաղբանտարկյալ է և հալածանքների է ենթարկվում ունեցած քաղաքական հայացքների համար: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը:
Պաշտպանը նաև հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀքրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատզրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով):
Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ, որտեղ պետք է քննարկվի կալանքը փոփոխելու հարցը: Հաջորդ դատական նիստի օրը դեռևս պարզ չէ: