Կնեսետի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մտադիր է հարցը մտցնել լիագումար նիստի օրակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»­ը տեղեկացավ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից, քննարկումը կայացել է օգոստոսի 1­ին. հուլիսի 5-­ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելուց հետո որոշվել էր նախագիծն ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով` հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:

«Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ արեց Իսրայելի կառավարությանն ու Կնեսետին և Կնեսետի խոսնակ պարոն Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,­գրել է Բաղդասարյանը: Նրա գրառման համաձայն` հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:




Լրահոս