
«Վալենսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյայի տեղափոխության մասին:
25-ամյա ֆուտբոլիստը «չղջիկների» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
Տրանսֆերը կայացել է անվճար, քանի որ «կապտանռնագույններն» ու Մոնտոյան պայմանավորվել են գործող պայմանագիրը երկկողմ խզելու շուրջ:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Ինտերի» ու «Բետիսի» կազմում: