Վերջին օրերի բոլոր գործողություններն ու բռնությունները հրահանգվել են նույն վայրից. ՊՊԾ-ի հարևանությամբ շտաբ էր ստեղծվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  հուլիսի 17-ից  հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչեւ նրանց հանձնվելը, Երեւանում ձեւավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության,  ինչպես նաեւ մյուս ուժային կառույցների եւ Արցախի ներկայացուցիչներ: Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա ծռեր» զինված խմբին վնասազերծելը:

«ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ՝  այդ շտաբը տեղակայված է եղել Էրեբունի վարչական շրջանում՝ ՊՊԾ գնդի տարածքի հարեւանությամբ: Ըստ լուրերի՝ վերջին օրերի բոլոր գործողությունները, այդ թվում նաեւ ցուցարարների եւ լրագրողների  հանդեպ բռնությունների հրահանգները, բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու եւ բանակցային ողջ գործընթացի համակարգումն իրականացվել է հենց այդ շտաբի կողմից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս