
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին եւ բուժքույր Մալինա Մարգարյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նորայր Թեւանյանը «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թեւանյանի ազգականն է՝ քրեական աշխարհում հայտնի ախալքալակցի Նորոյի: Մեր տեղեկություններով՝ «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թեւանյանն իր եղբորորդուն ազատելու խնդիրը փորձել է նաեւ քրեական եւ քաղաքական դաշտի իր կապերն օգտագործելով լուծել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: