«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելու շուրջ ընթացող բանակցությունների օրերին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, որը հնարավոր կլինի զենքը վայր դնելուց հետո:
Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն ապարդյուն: Սերժ Սարգսյանն այդ խնդրին չանդրադարձավ նաեւ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ երեկ հնչեցրած իր ելույթում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: