
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում՝ զորամասի զորանոցի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: