Ղազախստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կայացել է ՌԴ-ի և Ղազախստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Իմանգալի Թասմագամբեթովի բանակցությունները:
«Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում՝ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների համաձայնության հիման վրա, մեր կողմին է փոխանցվել С-300 զենիթահրթիռային 5 համակարգ: Բացի այդ, ռուսական կողմը այդ համակարգերին 170 զենիթային հրթիռ փոխանցելու մասին ներպետական պրոցեդուրա կիրականացնի»,-«Ինտերֆաքս»-ը մեջբերում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունը:
«Քննարկվել է նաև ՀԱՊԿ միջպետական համաձայնագրի հարցը, որը թույլ կտա հեշտացնել ռազմական փոխադրումների իրականացման գործընթացները»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: