Ջակոմետիի կտավն աճուրդում վաճառվել է 32.645 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեյցարացի նկարիչ և քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի “Վանդակավոր վերնաշապիկով Դիեգոն” նկարը Նյու Յորքի Christie՚s աճուրդում վաճառվել է 32.645 մլն դոլարով, -գրում է РИА Новости-ն:
Ջակոմետիի կտավը, որտեղ հեղինակը 1954-ին պատկերել է իր եղբորը, իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքներին նվիրված աճուրդում դարձել է ամենաթանկ գնով վաճառված նկարը: Նկարը, որի գնորդի անունն անհայտ է մնացել, ավելի քան 20 տարի գտնվում էր մասնավոր հավաքածուում և մինչև այդ աճուրդի չէր հանվել: Ընդհանուր առմամբ, երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած աճուրդում վաճառվել է մոդեռնիստների և իմպրեսիոնիստների 144.299 մլն դոլարի կտավներ:




Լրահոս