«Սասնա ծռեր»-ի անդամներից երկուսը հրաժարվել են հանրային պաշտպանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խմբավորման ձերբակալված անդամներն ունեն հանրային պաշտպան: Նրանցից երեքի`  Թորոս Թորոսյանի, Արայիկ Հակոբյանի և Սերգեյ Կյուրեղյանի հանրային պաշտպանը Մարինե Թովմասյանն է:

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկ հանդիպել է երեքին էլ, զրուցել նրանց հետ, սակայն գաղտնիությունից ելնելով չնշեց մանրամասներ: Մարինեն մեզ հետ զրույցում հայտնեց, որ Թորոս Թորոսյանն առհասարակ հրաժարվել է հանրային պաշտպանից, իսկ այսօր էլ պաշտպանը տեղեկացել է, որ Կյուրեղյանների ընտանիքը ցանկություն ունի գործում վճարովի փաստաբան ներգրավելու:

Հավելենք, որ Արեգ Կյուրեղյանի հանրային պաշտպանը Սյուզաննա Խչեյանն է:




Լրահոս