
Վրաստանի արևելքում գտնվող Գորի քաղաքում թալանել են նախկին իշխող “Միացյալ ազգային շարժում” կուսակցության գրասենյակը, որի առաջնորդը նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Այս մասին գրում է “Грузия Online”-ը։ Գրասենյակից տարել են հեռուստացույց, տեսախցիկ, նոութբուք և լիցքավորման սարքեր։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հանցագործին: Նա ընդունել է մեղքը։