
Նոյեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1991թ. ծնված Արտակ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Խափանման միջոց է ընտրվել կալանքը: ՀՀ ոստիկանության կայք էջից տեղեկանում ենք, որ ձերբակալման պահին Արտակ Կ.-ն փորձել է դիմել փախուստի, որի ժամանակ վայր է ընկել և ոտքի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: