
Դերասան Վարդան Պետրոսյանը, ով ինքնազգացության վատթարացման պատճառով այսօր կեսօրից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր ,Էրեբունե բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ է անցել: Արդյունքում բժիշկներն եկել են եզրակացության, որ այս պահին նա հոսպիտալացման կարիք չունի: Վ.Պետրոսյանի մոտ արձանագրվել են արյան ճնշման տատանումներ: Այս մասին “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնեց ,Էրեբունիե բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ, թերևս նյարդային խնդիրների հետ կապված, Վ.Պետրոսյանին այս պահին շտապօգնության մեքենան տեղափոխում է Սթրեսս-կենտրոն: