Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կմեկնի Բաքու:
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Պուտինը կմասնակցի Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանը:
Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականության ակտուալ խնդիրները, ինչպես նաև եռակողմ համագործակցության հեռանկարները, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: