Պետական հեղաշրջման անհաջող փորձը, նախնական հաշվարկներով, թուրքական տնտեսությանը 300 միլիարդ թուրքական լիրայի (100 միլիարդ դոլար) վնաս է հասցրել, փոխանցում է Rbc-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:Նրա խոսքով՝ այդ գումարը կարող է աճել, երբ առավել մանրամասն հաշվարկներ կատարվեն:
«Եթե մենք հաշվենք այդ բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերն ու շենքերը, ապա նվազագույնը 300 միլիարդ լիրա է կազմում»,-ասել է նա:
Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ բազմաթիվ արտասահմանցիներ հրաժարվել են Թուրքիա այցերից: