9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 122 հազար 191 ՀՀ քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 122 հազար 191 ՀՀ քաղաքացի. երեկ այս ցուցանիշը հրապարակել է ՀՀ ԱՎԾ-ն իր հերթական զեկույցում: Նկատենք, որ այս տարի արտագաղթածների թիվը 2012թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշի համեմատ ավելացել է 12 հազար 786-ով. նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից հեռացել ու չէր վերադարձել 109 հազար 405 ՀՀ քաղաքացի: Հատկանշականն այն է, որ ՀՀ քաղաքացիները երկիրը լքում են հիմնականում Բագրատաշենի անցակետով: 2012թ. Բագրատաշենով արտագաղթածների թիվը կազմել է 26 հազար 961, իսկ այս տարի այն կտրուկ աճել է` դառնալով 60 հազար 82: Երկրորդ տեղում է “Զվարթնոց” օդանավակայանը: Այս ցուցանիշը, թերեւս, ամենալավն է արտացոլում արտագաղթի պատկերը. բանն այն է, որ Բագրատաշենի անցակետով, Վրաստանի տարածքով ՀՀ-ից հիմնականում հեռանում են սոցիալապես անապահով քաղաքացիները՝ մեկնելով ՌԴ:
“Ժողովուրդ” օրաթերթի 651 համար




Լրահոս