Արդեն հայտնել էինք, որ այսօր Սպանդարյան գյուղի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը: Մեզ հետ զրույցում բնակիչներից Դավիթը նշեց, որ բանակցություններից հետո ճանապարհն արդեն բացել են:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հետ բանակցել են «ՄԱՊ» ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ լոլիկը կմթերվի:
Լուսանկարները` ArmLur.am-ի: