ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը: ՀՀ ԱԱԾ-ն ջանք ու եռանդ չի խնայել այդ նիստի մասնակիցներին ամենաշքեղ ընդունելություն ցուցաբերելու համար: Արդյունքում՝ երկօրյա այդ միջոցառումը, ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 21 մլն 115 հազար դրամ կամ 52 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ միայն 17.5 մլն դրամ ծախսվել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում հյուրերին տեղավորելու եւ նիստն անցկացնելու համար: Բացի այդ՝ ԱԱԾ հյուրերը եղել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորան-զվարճանքների կենտրոնում. այնտեղ նրանց այցն արժեցել է 1 մլն 985 հազար դրամ, 853 հազար դրամ էլ ծախսվել է «Նիկօ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում: Նկատենք, որ այդ ահռելի ծախսերից ՀՀ անվտանգությունը հազիվ թե ամրապնդվեց, բայց պետական բյուջեն բավական թեթեւացավ:




Լրահոս