Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում: Տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է: Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է ծնունդով բաքվեցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին: «Միկա ցեմենտ»-ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը: Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեեւ հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որեւէ կապ չունի աշխատավարձի հետ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ