ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում
Երեկ առավոտյան Վարդգես Գասպարին պառկել էր Երեւանի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի լուսանկարով թերթը գլխի տակ, իսկ մարտի 1-ի տասը զոհերի լուսանկարները ձեռքին: Գասպարին նման ձեւով իր բողոքն է արտահայտում գործող իշխանությունների դեմ եւ իր աջակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ըստ նրա՝ քանի որ խմբի անդամները զրկված են սնունդից, որոշել է հացադուլ հայտարարել:

 

 

 
ՀԱՐՑ. Ամուսնուս հետ 3 տարի է՝ հարաբերություններ չենք պահպանում, բայց գտնվում ենք գրանցված ամուսնության մեջ: Ունենք անչափահաս երեխաներ: Այս երեք տարիների ընթացքում երեխաների հայրը անգամ չի էլ փորձել տեսնել նրանց: Ես այս ընթացքում չեմ կարողացել ձեւակերպել ապրուստադրամի վճարումը: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ երեխաների համար ապրուստամիջոց պահանջել նրանց հորից վերջին երեք տարվա դիմաց:

Դիանա Առաքելյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Համաձայն քաղաքացիական հարցերով դատավարության կարգը կանոնակարգող ՀՀ քաղաքացիական դատավարական օրենսգրքի 48 հոդվածի՝ յուրաքանչյուր կողմը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնք նա ներկայացնում է որպես իր պահանջների եւ առարկությունների հիմք: Ձեր դեպքում ենթադրվում է ապացուցել, որ Ձեր ամուսինը խուսափել է երեխաների պահման համար ապրուստադրամի վճարումից, ինչպես նաեւ այն, որ Դուք քայլեր եք ձեռնարկել պարտապանից երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման ուղղությամբ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարական օրենսգրքի 47 հոդվածի՝ քաղաքացիական գործով ապացույցներ են հանդիսանում ցանկացած փաստային տվյալներ, որոնց հիման վրա դատարանը որոշում է կողմերի պահանջները եւ առարկությունները, ինչպես նաեւ գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ պարագաները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տվյալները հաստատվում են՝ կողմերի եւ երրորդ անձանց բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով եւ փորձագետների եզրակացություններով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծնողների միջեւ երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ ե՛ւ դրամական կայուն գումարով, ե՛ւ բաժիններով: Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը՝ ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի շահերը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞վ կարող է դիմել՝ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:

Ալիսա Մանուկյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Հայտնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը՝ սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ի տարբերություն եռամսյակային հրատապ օգնության՝ միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքին՝
1) ընտանիքում երեխայի ծննդյան, որի չափը ներկայումս կազմում է 50 000 ՀՀ դրամ; 2) ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, որի չափը ներկայումս կազմում է 25 000 ՀՀ դրամ; 3) ընտանիքի անդամի մահվան դեպքերում, որի չափը ներկայումս կազմում է 50 000 ՀՀ դրամ:




Լրահոս