ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրումում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ:
Երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու և ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:
ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ կանցկացվեն նաև կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ: