Ժիրայր Սէֆիլյանի կնոջը թույլ չեն տալիս ո՛չ տեսակցել, ո՛չ էլ խոսել ամուսնու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սէֆիլյանի կինը` Նանոր Սէֆիլյանը, չի ցանկանում մեկնաբանել վերջին իրադարձությունները:

Նա ArmLur.am-ի հետ զրույցում միայն նշեց, որ իրեն չի հաջողվել տեսակցել ամուսնուն. «Նա կալանքի տակ է և ինձ արգելում են տեսակցել, կամ հեռախոսազրույց ունենալ հետը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո «Սասնա ծռեր» խմբավորման անդամների պահանջներից մեկն էլ Սէֆիլյանի ազատ արձակումն էր, սակայն փաստացի նրանց պահանջը չկատարվեց և Սէֆիլյանը շարունակում է մնալ կալանքի տակ:




Լրահոս