ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հայտնել է նոր B61-12 միջուկային ռումբի արտադրման նախապատրաստական աշխատանքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտադրությունը կսկսվի մինչև 2020թ.-ը:
Ռուսաստանը մտադիր է վերլուծել, թե արդյոք ամերիկյան նոր միջուկային զենքը սպառնալիք է ներկայացնում միջուկային համահավասարության (պարիտետ) համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նոր միջուկային ռումբի ստեղծման հետ կապված սպառնալիքների գնահատականը պետք է տան մասնագետները:
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ ռուս մասնագետները կվերլուծեն այդ սպառնալիքն ու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնելու համար միջոցներ կձեռնարկեն: