Արամ Հակոբյանը ռենտգեն հետազոտություն կանցնի. բռնության մասին տեղեկություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ստեղծվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը:

ArmLur.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Եգորյանի հետ, ով ևս ստեղծված խմբի փաստաբաններից է: Նա արդեն իսկ հանդիպել է Էդգար Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի և Վարուժան Ավետիսյանի հետ:

Մենք նաև զրուցեցինք նույն խմբի անդամ Լուսինե Հակոբյանի հետ, ով հանդիսանում է Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի պաշտպանը, ովքեր, ոստիկանության հաղորդագրության համաձայն` հանձնվել էին: Պաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արամ Հակոբյանին տեսել է երեկ, նրան ուղեգիր է տրվել, որպեսզի վերջինս ռենտգեն հետազոտություն անցնի, քանի որ բռնության ենթարկվելու մասին տեղեկություններ կան:

Փաստաբանը հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման երկու անդամներն էլ պահվում են ԱԱԾ մեկուսարանում: Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ պաշտպանն էլ պատրաստվում է բողոքարկել այն:




Լրահոս