Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Սու-24-ի պատճառով առաջացած ճգնաժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ռուսական Սու-24-ի խոցումից հետո երկրու երկրների միջև առաջացած ճգնաժամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օգոստոսի 9-ին ես կլինեմ Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ նախագահի հետ ցանկանում եմ քննարկել մեր տնտեսական համագործակցությունն ու ռուսական ինքնաթիռի պատճառով առաջացած ճգնաժամը, որի համար Թուրքիան իր զգայունությունն է ցույց տվել»,-մանրամասնել է Էրդողանը:




Լրահոս