
«Ո՛չ ոչխարների, ո՛չ այլ գյուղմթերքների արտահանման հետ կապված ոչ մի մենաշնորհ չկա, ու դրանում համոզվելու համար խորհուրդ եմ տալիս զբաղվել ոչխարների արտահանմամբ»:
Դե բնական է, գյուղնախարարն ինչպե՞ս կարող էր ասել, որ ոչխարների արտահանումը Հայաստանում մենաշնորհատեր ունի: Եթե ասեր ու հաստատեր այդ իրողությունը, նշանակում է` առնվազն պետք է իր պաշտոնից ձեռք քաշած լիներ: Սակայն մենք էլ շատ լավ գիտենք, որ այս երկրում մենաշնորհը սովորական երեւույթ է, պարզապես շատերը համարձակություն չունեն ընդունելու: Նույն հաջողությամբ բոլորը գիտեն, որ շաքարավազ ներկրելը Սամվել Ալեքսանյանի մենաշնորհն է, բայց Ալեքսանյանը կարող է նմանատիպ պատասխան տալ, ասել` ով ուզում է, թող ներկրի: Սակայն իրականում չեն թողնի, «կխեղդեն»: