
Երեկ հանապետության նախագահը ելույթով հանդես եկավ և «Սասնա ծռեր» խմբի տղաներին արդեն ահաբեկիչ անվանեց: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ տղաներին առաջադրված մեղադրանքը փոխվելու է առաջիկայում: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:
«Կարծում եմ` դա ավելի շատ քաղաքական նպատակներ ունի, որովհետև թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպան ուրիշ գնահատական տվեցին, գործողությունները ճանաչվեցին` որպես քաղաքական փոփոխություններին միտված գործողություններ: Եվ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը բոլոր գործողություններն արդարացնելու համար շատ ինտենսիվ կերպով փորձում է համոզել, որ նա պայքարում է ահաբեկչության դեմ: Դա չարիք է և այլն: Թե դա ո՞նց կանրադառնա դատական պրոցեսի վրա, ընթացքում կերևա»:
Մանրամասներն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան