Մեղադրանքներ առաջադրվեցին նաև Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» խմբավորման պաշտպանության խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի  3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հիշեցնենք, որ այսօր մեղադրանք էր առաջադրվել նաև Արայիկ Խանդոյանին`  Միայնալ Գայլին:




Լրահոս