ՊԱՏՌԵԼ Է ԳԼՈՒԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Իջեւանի վարժարանի աշակերտներից մեկը քաղաքային զբոսայգում փայտով, որի վրա մեխ է եղել, հարվածել է Իջեւանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներից մեկի գլխին, մյուսի ականջին: Մեր տեղեկություններով՝ գլուխը 2 տեղից պատռված, արյունահոսած աշակերտը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Տղայի քթից առատ արյուն է հոսել: Տուժած աշակերտը սկզբում խաբել է ոստիկաններին, թե իբր ինքը վնասվել է ընկնելու հետեւանքով: Հետո փաստերի ճնշման տակ ստիպված է եղել խոստովանել, ներկայացնել կատարվածը: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Նշենք, որ Իջեւանի ավագ դպրոցը գտնվում է Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 70 մ հեռավորությամբ՝ հենց ճանապարհի եզրին: Այդ կրթօջախի տարածքը ցանկապատված չէ, ավագ դպրոցի շենքի առաջ հաճախ «ռազբորկաներ» են տեղի ունենում:




Լրահոս