Վերնիսաժում քիչ առաջ լարված իրավիճակ էր տիրում: Բանն այն է, որ պետք է ապամոնտաժվեն Վերնիսաժի տաղավարները, որին դեմ էին կանգնում առևտրականները:
Տեղում նրանց հետ զրուցում էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Այժմ տարածքում բազմաթիվ ոստիկաններ են, իսկ տաղավարներն էլ ապամոնտաժվում են:
Նշենք, որ քաղաքացիները բողոքարկել են ապամոնտաժման որոշումը, բայց չսպասելով դատական վերջնական վճռին, գիշերով եկել են, ապամոնտաժում են։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: