«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Սմբատ Բարսեղյանի և Վարդան Գերավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նման որոշում քիչ առաջ կայացրել է Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին և Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):