ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մրցութային հավասար միավորներ հավաքելու դեպքում դիմորդների ո՞ր խմբերին է առավելություն տրվում՝ ըստ հերթականության:

Ռոզա Եղոյան (27 տարեկան, իրավաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը պարզ ներկայացված է, մնում է՝ յուրաքանչյուր դիմորդ ավելի ուժեղ գտնվի եւ մրցակցության մեջ կարողանա հաղթել:




Լրահոս