Բերդի տարածաշրջանի բնակիչը հատե՞լ է սահմանը. ինչ են պատմում համագյուղացիները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ ծեր տղամարդն անհետացել է նախանցյալ կիրակի օրվանից, երբ գյուղը նշում էր Վարդավառը: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ տղայի հետ: Գյուղապետի խոսքերով՝ տղամարդը, կապված մեծ տարիքի հետ, տարօրինակություններ ունի: Նա խորհրդային տարիներին վարորդ է աշխատել, վերջին տարիներին ընտանիքի հետ զբաղվել է անասնապահությամբ եւ հողագործությամբ:

Խորեն Կարապետյանին որոնում են համագյուղացիները, փրկարարները, ոստիկանները: Կ. Դարբինյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ համագյուղացին մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս