Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով հարձակում է գործել Բենգազիում լիբիացի զինծառայողների խմբի վրա, փոխանցում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Ալ-Քուվարշա շրջանում, որտեղ վերջերս բախումներ էին տեղի ունեցել իսլամիստների և կառավարական զորքերի միջև:
Զոհերի մեծամասնությունը զինծառայողներ են:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հաջողվեց ընդլայնել իրենց ազդեցությունը երկրում՝ օգտվելով քաղաքացիական պատերազմից, որը սկսվեց Լիբիայում 2011թ. հոկտեմբերին Կադդաֆիի մահից հետո: