Սպիտակ տունը գաղտնի 400 միլիոն դոլար է փոխանցել Իրանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան գաղտնի կազմակերպել է Թեհրանին 400 միլիոն դոլարի փոխանցումը, ընդ որում, դա համընկել է Իրանում ձերբակալված ամերիկացիների ազատ արձակման հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին:

Աղբյուրները պնդում են, որ Իրանին փոխանցվել են միջոցները շվեյցարական ֆրանկով և այլ արտարժույթներով, սակայն ոչ ԱՄՆ դոլարով, քանի որ դա արգելված է օրենքով: Արտարժույթները գնվել են Նիդեռլանդներում և Շվեյցարիայում:

Հաղորդվում է նաև, որ միջոցները տրամադրվել են 1,7 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գործարքի հետ կապված վերջին վիճաբանության կարգավորման շրջանակներում:

Թե երբ է այդ գումարով ինքնաթիռը վայրէջք կատարել Թեհրանում, եվրոպական և ամերիկական աղբյուրները չեն պարզաբանում: Միևնույն ժամանակ, իրանական աղբյուրները պնդում են, որ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, իրանական իշխանությունները բաց են թողել ԱՄՆ-ի 4 քաղաքացիներին:




Լրահոս