Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվեցին. ինչում են նրանք մեղադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը: Ըստ այդմ,  երկու ամսով կալանավորվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը Միայնակ Գայլը։

Այս  մասին ArmLur.am-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Վերջինս նշեց, որ Խանդոյանը հրաժարվել է վերցնել դատարանի որոշումը՝ այն քաղաքական որակելով։ Ղարագյոզյանը նաև հայտնեց, որ այսօր կալանավորման որոշում է կայացվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ:

Հիշեցնենք` Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Նույն մեղադրանքներն է առաջադրվել նաև Վարուժան Ավետիսյանին:




Լրահոս