Հաչում ու դուրս է տալիս` ինչպես իրեն պետք է. թող մեր ԱԳՆ-ն քնից արթնանա. Լևոն Շիրինյանը` Ժիրինովսկու հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաչում է, դուրս է տալիս ինչպես իրեն պետք է,- անդրադառնալով Ժիրինովսկու հայտարարությանը`  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը. «Գավառական մտածողությամբ կայսերական, պալատական ամբարտավանություն է: Այստեղ արդեն մեր ԱԳՆ պետք է քնից արթնանա և թքի Ժիրինովսկու և նրան պատվեր տվողների վրա, ինչու են լռում: Եթե վրացիներին նման բան ասեին, նրանք ինչ կանեին, եթե անգամ ռազմավարական դաշնակից էլ չլինեինք դա դեռ չէր նշանակի, որ կարող է իրենից դուրս տալ և քծնել Ադրբեջանին»:

Քաղաքագետը նաև նշեց, որ պետք է արժանապատվություն ունենալ և թույլ չտալ, որպեսզի գավառական մտածողության տեր մեկը նման հայտարարություններ անի. «Ինչու օրինակ ռուսաստանի հայ մտավորականներ կոչվածները, կամ Անդրանիկ Միհրանյանը, Սերգեյ Կուրղինյանը, Գեորգի Շահնազարովը չե՞ն ուզում պատասխանել, իրենց մարդկային արժանապատվությանը չե՞ն կպել:

Եթե Ռուսաստանը իր վերնախավով այսպես շարունակի, ինչպես վերջին երկու-երեք տարում է պահում, ապա պետք է գիտակցեն, որ ոչ մի ապագա չունեն: Աշխարհն էլ այն վիճակում չի, որ սպառնալիքներով բոլորի հարցերը լուծեն: Թող նայեն իրենց տնտեսական, քաղաքական վիճակին, կհասկանան, թե ինչ է կատարվում, իսկ մերոնց էլ ես ցանկանում եմ արժանապատվություն, ոչ թե սեփական ժողովրդի դեմ, այլ օտարների»:




Լրահոս