
102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել: Ոսկեհասկ գյուղում տեղացիները նրան հանձնել են ռազմաբազային: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:
«Ռազմաբազայից զինվորը եկել է Ոսկեհասկ գյուղ: Ինչ-որ կասկածելի բաներ է նկատվել, անծանոթ մարդ, «զադերժկա» են արել: Փոխանցել են ռազմաբազային», –ArmLur.am-ի հետ զրույցում նշեց գյուղապետը: