Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանները ներկայացրին Արմեն Մարտիրոսյանին և նրա հետ ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքների մանրամասները:
Այսպես, Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի գնահատմամբ իր պաշտպանյալին մեղադրանք է ներկայացվել անհիմն կասկածներով, առաջադրված հոդվածներն ուղղակի հեքիաթի են նման:
Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալին ոստիկանները ձերբակալել են Սարի թաղում գտնվող մի բնակարանից: «Մեր երկրում այսօր ունենք անպաշտպան քաղբանտարկյալեր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ նրան ոստիկանները դաժան ծեծի, կտտանքների են ենթարկել, և բերման ենթարկելուց 72 ժամ լրանալուց հետո նրան մեղադրանքներ են առաջադրվել միմիայն ոստիկանների անհասկանալի ցուցմունքների հիման վրա:
«Դավիթ Սանասարյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, ծեծի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել»,- հավելեց պաշտպանը:
«Ի՞նչ է նշանակում մեղադրանք առաջադրել զինված խմբին թունավոր սնունդ հասցնելու մասին գրառման հիման վրա»,- նման հարցադրում հնչեցրեց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Ի դեպ, փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ Հովսեփ Խուրշուդյանին կալանավորելու որոշումը կայացվել է գիշերը ժամը 4-ին, ինչը օրենքով սահմանված չէ: Փաստաբանի փոխանցմամբ` որոշումը բողոքարկելու են` հասնելով մինչև եվրոպական դատարան:
Մանրամասները` տեսանյութում: