
“Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”–ին հայտնի դարձավ, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել հայկական կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել։ Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ այս շաբաթ՝ օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը։
Սակայն Սերժ Սարգսյանի՝ դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել։
Մանրամասներն՝ այսօրվա համարում