Պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել վերջին դեպքերի գործով կալանավորվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Վահե Էնֆիաջյանը քիչ առաջ  այցելել են ՀՀ ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ, որպեսզի տեսակցեն վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին, սակայն չեն կարողացել:

Էնֆիաջյանը փոխանցում է, որ իրենք հանդիպել են ՔԿՀ պետին, ով տեղեկացրել է, որ  վերոնշյալ անձանց վրա նախաքննող մարմնի կողմից արգելանք է կիրառվել, դա նշանակում է, որ նրանց արգելվում է զանգեր կատարել, տեսակցել ազգականներին, հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին և այլ անձանց:

«Սակայն, հարկ եմ համարում հրապարակել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետն ասում է` պատգամավորն անարգել իրավունք ունի կալանավայրեր մուտք և ելք կատարելու: Էական խնդիր է, երբ պատգամավորին արգելում են տեսակցել կալանավորվածներին: Մենք հետամուտ ենք լինելու և օրենսդրությամբ նախատեսված կարգով համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու», – փոխանցեց նա:




Լրահոս