ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Trend-ին հայտնել է, որ ներկա պահին Մինսկի խումբն աշխատում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել ԼՂ հարցով բանակցային գործընթացի դրական մասը: Դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կողմ է ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակմանը:
«Ներկա պահին տարածաշրջան այցի պլաններ չկան, սակայն մենք մշտական շփման մեջ ենք կողմերի հետ»,- ասել է Ուորլիքը: