ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երկրի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հնարավոր հրաժարականի մասին լուրերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կառավարության հնարավոր հրաժարականի մասին լուրերը նոր չեն ինչպես մեր, հայրենական քաղաքական շրջանակներում, այնպես էլ արտասահմանում: Դա ոչ այլ ինչ է, քան գուշակություն սուրճի մրուրով»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ նման շահարկումները դադարել են հավաստի ընկալվել:
Ավելի վաղ Financial Times պարբերականը հայտնել էր, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին, որոնք կփոխեն իշխանության կառուցվածքը:
Պարբերականի կարծիքով՝ ընտրություններից հետո Պուտինը փոփոխություններ կկատարի կառավարությունում, և, հնարավոր է, որ աշխատանքից ազատի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ում պաշտոնին հավակնում է, օրինակ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: