
Երեւանի Վարդանանց 14/1 շենքի 6-րդ հարկից, այսօր՝ նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան ծուխ է նկատվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ ՀՓՋ-ի ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 27-րդ բնակարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին, մարվել` 07.36-ին: Խոհանոցում այրվել են ջեռուցման կաթսա, կահույք (մոտ 2 քմ) եւ կախովի առաստաղ (6 քմ):