
Հայաստանի համար չափազանց վտանգավոր, ես կասեի` հակապետական և հակաազգային է կատարվածին ահաբեկչություն որակում տալը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը. «Առաջին հերթին, եթե մի երկիր, որը բախվում է ահաբեկչական փորձի հետ և շատ հայտնի լրատվամիջոցներ երկու շաբաթ անընդմեջ լուսաբանում են այն, ապա սա առաջ է բերում վտանգ` կորցնելու տուրիզմը:
Երկրորդը օտարերկրյա ներդրումների խնդիրն է, և երրորդը երկիրը գնում է վտանգի` ներառվելու այնպիսի ցուցակներում, որոնք չեն կարող դրական ազդել ո´չ երկրի, ո´չ էլ այնտեղ ապրող քաղաքացիների վրա»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, թե պետք է այս ամենից անել հետևություններ, քաղաքագետը նշեց. «Այս ընթացքում արվել է միայն մեկ հետևություն, որ պետք է ավելի ճնշել և ավելի կոշտ լինել, որովհետև իրենց չեն սիրում, և չպետք է թույլ տան` հասարակական ըմբոստության դրսևորումներ լինեն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: