
Լոռիի մարզի Պրիվոլնոյե գյուղի 2-րդ փողոցում, նոյեմբերի 6-ին, ժամը 22:50-ի սահմաններում, տուն է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի շինություն, ներսում կուտակված անասնակեր և աթար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, սակայն այսօր առավոտվա դրությամբ դեռ մարված չէր: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: