Հուլիսի 17-ին վիրավորված ոստիկանի վիճակը ծանր է. նրա մոտ դրական դինամիկա չի նկատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ի`  ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մոտ դրական դինամիկա չի նկատվում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիթ Հայթայանը:

Նա նշեց, որ  ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներից ամենից ծանրը հենց հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն է։ Հայթայանը մեզ փոխանցեց, որ ոստիկանը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում :

Ոստիկանն օգոստոսի 1-ին  երրրորդ անգամ է վիրահատվել:

Հավելենք, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության և  դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով այսօրվա դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 16 հիվանդ:




Լրահոս