Ինչպես են ապրում հայտնի օլիգարխների ժառանգները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի օլիգարխների ժառանգները ապրում են սովորական կյանքով, կինոթատրոններ և այգիներ, ցուցահանդեսներ և սրճարաններ այցելում: Մի խոսքով, ապրում են այնպես, ինչպես նրանց հասակակիցները: Նրանց հայրերն ամենաազդեցիկ մարդիկ են ողջ աշխարհում, որոնք ներգրավված են Forbes-ի ցուցակում և որոնց կարողությունը գնահատվում է միլիոնավոր դոլարներ:

Էմին Աղալարով

1

Crocus Group ընկերության սեփականատեր Արաս Աղալարովի որդին: Էմինը Աղալարովը $2 միլիարդ կարողության ժառանգորդն է: Նա ղեկավարում է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահն ու Vegas առևտրի և զվարճանքների կենտրոնները: Անցած տարի նա հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ ամուսնալուծության մասին:Նրանք երկու տղա ունեն: Ադրբեջանցի միլիարդատիրոջը հաճախ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կարելի է տեսնել աշխարհիկ միջոցառումների ժամանակ:

Արկադի Աբրամովիչ

2

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի որդին: Արկադի Աբրամովիչի կարողությունը գնահատվում է $40 միլիոն: Աբրամովիչին հաճախ կարելի է հանդիպել սոցցանցերում, որտեղ նա ավելի քան 2 միլիոն եվրո արժողությամբ Bugatti Veyron մեքենա վարելիս լուսանկարներ է տեղադրում:

Սարգիս Կարապետյան

3

«Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին: $4 միլիարդի ժառանգորդը հետաքրքրվում է երաժշտությամբ, կինոյով, ֆուտբոլով: Նա «Կարաուլ» ակումբի կիսապաշտպանն է:

Ալեքսանդր Նալիմով

4

Coalco International-ի սեփականատեր Վասիլի Անիսիմովի թոռը: Ապրում է պապիկի հետ նրա բնակարանում: Մոսկվա է տեղափոխվել ծնողների սպանությունից հետո: Ավարտել է ՄԳԻՄՕ-ն, ազատ ժամանակն ընկերների հետ է անցկացնում:

Սաիդ Քերիմով

82124150

Սենատոր Սուլեյման Քերիմովի որդին, սովորում է ՄԳԻՄՕ-ում,  $3,4 միլիարդի ժառանգորդն է: Ուսանողին հատուկ կյանք է վարում: Նախանցած տարի ձեռք է բերել Ռուսաստանում խոշոր «Սինեմա պարկ» ցանցը:




Լրահոս